News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորների կողմից Դոնբասի վերաինտեգրման օրինագիծը տապալելու փորձը։ Այս մասին նա հայտնել է իր կայքում տեղակայված հատուկ տեսաուղերձի միջոցով։

«Հենց որ խոսքը ակնհայտորեն ուկրաինական շահի օգտին քվեարկելու մասին է գնում, կարծես անեծք դրված լինի»,– ասել է Պորոշենկոն՝ հավելելով, որ իր ուղեղում չի տեղավորվում այսօր խորհրդարանում տեղի ունեցածը։ «Դեմոկրատական կոալիցիայի նախկին գործընկերները, մարդիկ, որոնք իրենց հայրենասերներ են անվանում եւ անգամ ուկրաինական ազգայնականներ, տապալել են քվեարկությունը… եւ այն քվեարկությունը, որը օրենքով Ռուսաստանին ագրեսոր է ճանաչում, իսկ նրա զորքերը՝ օկուպանտ»,– ասել է Պորոշենկոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ