News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մյունխենի դատախազությունը եվրոպական «Airbus» ավիաշինարարական ընկերության դեմ մեղադրանք է պատրաստում: Խոսքը «սեւ դրամարկղերի» համակարգը օգտագործելու եւ ենթադրյալ կաշառքների մասին է, հոկտեմբերի 6-ին, վկայակոչելով անանուն աղբյուրներին, հաղորդում է Der Spiegel-ը:

Կոռուպցիոն համակարգերի շնորհիվ ընկերությունը 2016-ին կարողացել է մի շարք երկրների ինքնաթիռներ վաճառել Ղազախստանին, Ինդոնեզիային, Չինաստանին: Քննիչները միլիոնավոր մասշտաբների անօրինական վճարների 100-ից ավելի դեպքերի մասին տեղեկություններ ունեն: Մեղադրանքների կենտրոնում ընեկության Փարիզի բաժանմունքն է: Այն Vector Aerospace ընկերության շուրջ կեղծ կազմակերօությունների ցանցի ստեղծման մասնակիցներից է եղել: Մյունխենի դատախազությունը վստահ է, որ կազմակերպությունները ստեղծվել են Ավստրիայի պատասխանատու անձանց կաշառք փոխանցելու համար:

Լրագրողները նշում են, որ Airbus-ի տնօրենը տեղյակ է եղել Vector Aerospace-ի ստեղծման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ