News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն ընդունել է Արցախի իր պաշտոնակցին՝ Մասիս Մայիլյանին։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Նշենք, որ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակումից հետո սա Մասիս Մայիլյանի առաջին պաշտոնական այցն է։

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ կարեւոր ու պատասխանատու առաքելության մեջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Մասիս Մայիլյանը կարեւորեցին Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարների միջեւ պարբերական հանդիպումների անցկացումը եւ կարծիքների փոխանակումը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ:

Արտգործնախարարներն արծարծեցին Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարությունների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ