News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
USD
476.68
EUR
537.65
RUB
7.61
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից բացվել է «Հայկական ակնաբուժության նախագծի Կապանի մարզային ակնաբուժական կենտրոնը»: Տնօրեն Կարեն Մելքոնյանի խոսքով` կենտորնը զինված է ակնաբուժական բնագավառում ախտորոշիչ եւ վիրահատական միջամտությունների իրականացման հնարավորություն ընձեռող ժամանակակից բժշկական սարքավորումներով:

«Կենտրոնը ակնաբուժական ժամանակակից ծառայություններ կարող է մատուցել մարզի ողջ բնակչությանը: Միայն 2017-ի սեպտեմբերի 27-ին եւ 28-ին կազմակերպված բաց դռների օրերին հրավիրված բժիշկ-ակնաբույժի կողմից կատարվել են բազմաթիվ խորհրդատվություններ եւ 30 վիրահատական միջամտություն»,-նշեց նա:

Տնօրեն Կարեն Մելքոնյանի խոսքով, 30 վիրահատությունից 24-ը կատարվել են անվճար, իսկ ընդհանրապես, այստեղ աչքի վիրահատությունը կրկնակի անգամ ավելի մատչելի է, քան Երեւանում: Նրա խոսքով` հիմնական այցելուները մարզի բնակիչներն են, նաեւ Արցախից են գալիս վիրահատության:

Տպել
Ամենաշատ