News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով այսօր՝  հոկտեմբերի 9-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալ Գեւորգ Զոհրաբյանը: Նա ցուցմունքը գրել էր թղթի վրա եւ դատարանում այն ընթերցեց: Նա նշեց, որ առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում, Կարեն Վարդանյանի հետ բնակվել է  միեւնույն շենքում, լավ հարաբերություններ է ունեցել նրա հետ:

«Նա ասում էր, որ ամիսներ շարունակ չեն վճարում աշխատավարձը, չէր կարողանում վճարել անգամ կոմունալ վճարումները, ես մի քանի ագամ նրան գումար եմ տվել, ձեռքի ծախս: Մի օր էլ ասաց, որ որոշել է բնակարանն իմ անունով անել, ես լուրջ չընդունեցի, նա մի քանի օր անց էլ արեց նույն առաջարկը եւ գնացինք նվիրատվության տեղեկանքը միասին վերցնելու:

Երբ բնակարանը վաճառելու մասին էի ասում, ասում էր` բնակարանը քոնն է, ինչ ուզում ես արա: Նա միշտ խոսում էր Դուբայ մեկնելու մասին, ասում էր, որ ընկեր ունի այնտեղ ապրող: Ես Կարենին ասացի, որ ցանկանում եմ բնակարանը վաճառել, ասաց, բնակարանը քոնն է, ինչ ուզում ես արա, նա ինձ չի հարցրել, թե ինչ գնով եմ վաճառում, նա երբեք թույլ չէր տալիս այդ հարցը տալու: 2016թ. մարտին որպես նվիրատվություն ձեւակերպվել է բնակարանի գնորդի` Էդուարդ Հարությունյանի կնոջ անունով, քանի որ կնոջ ծննդյան օրը բնակարան էր ուզում գնել նրա համար: Հետո, Էդգարը պահանջում էր ազատել բնակարանը, Կարենը գիտեր, որ պետք է գույքը հանեմ»,-ասաց նա:

Գեւորգ Զոհրաբյանը պատմեց, որ այնուհետեւ Արթուր Միհրանյանի եւ Կարեն Վարդանյանի հետ մեկնել են Թբիլիսի` Կարեն Վարդանյանին Դուբայ ճանապարհելու, լավ տրամադրություն են ունեցել, սակայն, ճանապարհի կեսին Արթուրի եւ Կարենի հարաբերությունները լարվել են, երբ Արթուրը ղեկին սկսել է ալկոհոլ օգտագործել եւ Կարեն Վարդանյանից պարտքով գումար պահանջել:

«Արթուրը նախապես տեղյակ էր, որ բնակարանը վաճառել է Կարենը, նա Կարենից գումար պահանջեց, Կարենն էլ ասաց, որ ճանապարհ է գնում, գումար  չունի, նրանք սկսեցին վիճաբանել, հետո հայհոյանքներ հնչեցրին միմյանց հասցեին: Մի քանի անգամ ճանապարհին կանգնել ենք, առանձնացել, խոսել են միմյանց հետ, հետո Արթուրը քարով հարվածեց Կարենին: Հարվածից հետո տեսա, որ բան չեմ կարող անել, ես նեղացած ու ինչ-որ չափով վախեցած հեռացել եմ մեքենայից, մեկ այլ մեքենա եմ նստել, հետո նկատել եմ, որ պայուսակս Արթուրի մեքենայի մեջ եմ թողել: Հետո նկատեցի Արթուրին, վախեցած եկավ եւ ասաց, որ Կարենն այլեւս չկա, մեքենայի մեջ ա: Հետո գնացել ենք Արթուրի քեռու տուն, որ Արթուրը շորերը փոխի»,-ասաց նա:

Գեւորգ Զոհրաբյանի խոսքով, Արթուր Միհրանյանի մոտ է եղել իր ավտոտնակի բանալին, առանց իր իմացության Արթուրը գնացել է ավտոտնակ եւ Կարենին այնտեղ թաղել. «Եթե ես Արթուրի սպառնալիքներից չվախենայի` դեպքի մասին իրավապահներին կհայտնեի: Բայց ես վախեցած էի, այդ պատճառով էլ հաղորդագրություն եմ ուղարկել Կարենի անունից իր ընկերներին: Չէի մտածում, որ այդպիսի ավարտ կունենա»:

Մեղադրողի հարցին` Կարեն Վարդանյանը բնակարանն Գեւորգ Զոհրաբյանին

նվիրելուց հետո որտեղ պետք է ապրեր, արդյոք հետաքրքրվել է, ամբաստանյալը պատասխանեց. «Լավ գործ էր անում, բնակարանն ինձ էր նվիրում, չէի կարող նման հարց թույլ տալ ինձ: Բայց ես գիտեի, որ ամբողջ կյանքում նրան տիրություն կանեի, չէի թողնի, որ առանց բնակարանի մնա»: Թե ինչու է օժանդակել Արթուր Միհրանյանին սպանությունը թաքցնելու հարցում, ամբաստանյալը նշեց. «Ես շոկի մեջ էի, ոչ ադեկվատ վիճակում, չէի կողմնորոշվում նման իրավիճակում ինձ ոնց պահեմ, չգիտեի` իրավապահներին ասեմ, թե հարազատներիս: Ինձ ժամանակ էր պետք հասկանալու համար ինչ անել»:

Գեւորգ Զոհրաբյանը նաեւ նշեց, որ չի հիշում, թե նախաքննության ընթացքում ինչ ցուցմունք է տվել. «Չեմ հիշում` ինչ ցուցմունք եմ տվել, 15 հոգով դիմակավորված անձինք, ոտքերով ինձ խփում էին, ասում էին, որ մեղքն իմ վրա վերցնեմ: Ես սպանություն չեմ կատարել, որ մեղքն ընդունեմ»:

Նշենք, որ անցած դատական նիստին ցուցմունք է տվել ամբաստանյալ Արթուր  Միհրանյանը եւ մեղքն ամբողջությամբ իր վրա վերցրել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Ախթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ էին  հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով  տեղափոխել են  Երեւան եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով):  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ