News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանն փորձում է 2018 թվական մտնել  որպես վարչապետ Սարգսյան, ով չի ունենա նախագահ Սարգսյանի բեռը: Այդ մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, «Հայ-թուրքական հարաբերությունները արձանագրությունների ստորագրումից առաջ եւ հետո» թեմայով քննարկման ժամանակ նշել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանն ունի իմիջի խնդիր թե երկրի ներսում, թե Սփյուռքում։

Նրա կարծիքով, 2008 թվականի հայ-թուրքական գործընթացը փրկության օղակ էր Սերժ Սարգսյանի համար, քանի որ ընտրություններից հետո իրավիճակը շատ լարված էր։ «Այդ քննարկումների ակտիվացմամբ նա հասավ ֆուտբոլային դիվանագիտության,ապա նաեւ ստորագրվեցին արձանագրությունները։ Սերժ Սարգյանը շատ լավ գիտակցում էր, որ այդ արձանագրությունները մեռած էին դրանց ստորագրման պահից։ Նա փորձում է շահած դուրս գալ, քանի որ կստորագրվեին դրանք թե չէ, նա մտածում էր իր հեղինակության մասին»,-նշեց նա։

Իր խոսքի վերջում Մելիքյանն ասաց, որ այդ արձանագրությունների հիմնական խոչընդոտը Արցախի խնդիրն է, իսկ այսօր չպետք է որեւէ քայլ ակնկալել Թուրքիայից, առնվազն մինչեւ 2019 թվականը։

«Անկարան այսօր զբաղված է ներքին խնդիրներով, հատկապես 2019 թ․ ընտրություններին ընդառաջ։ Իսկ հայկական արձանագրություններն ու Ցեղասպանության հարցը Թուրքիայի քաղաքական օրակարգի 50-յակում էլ չկա»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ