News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արեւային էներգիայի եւ ծովի ջրի միջոցով անտառների աճեցման տեխնոլոգիան թույլ կտա կանաչապատել Սահարան։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Bellona նորվեգական  բնապահպանական միության գլխավոր մենեջերը։

«Մենք ստեղծել ենք «Սահարայի անտառային ծրագիր» կազմակերպությունը անապատի կանաչապատման նպատակով։ Մենք արդեն բացել ենք առաջին ջերմոցը Հորդանանում եւ պատրաստվում ենք շարունակել անտառների ստեղծման տեխնոլոգիան Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում»,-ասել է Բյոմերը։

Բնապահպանը բացատրել է, որ այդ ծրագրի իրականացման համար ստեղծվել է ջերմոց, որտեղ հատուկ խողովակներով ծովի ջուր է հոսում։ Արեւային էներգիայի շնորհիվ այն վերածվում է քաղցրահամ ջրի եւ ջերմոցում հնարավոր է բույսեր ու բանջարեղեն աճեցնել։ Բացի այդ՝ հողը ջերմոցի մոտակայքում խոնավանում է եւ այնտեղ սկսում են աճել ծառի տնկիներ։

«Այսօր մենք աշխատում են Աֆրկայի երկրների հետ։ Հնարավոր է, որ հաջորդ տարի գտնենք ներդրողներ շինարարության համար։ Կարեւոր է նաեւ անապատում գտնել ծովի մակարդակից ցածր տարածք, որպեսզի ջուր հասցնելու համար պոմպեր չօգտագործենք»,-ասել է Բյոմերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ