News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Անկարայի ոստիկանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ է կիրառել իշխանությունների արգելած ակցիայի  մասնակիցներին ցրելու համար։ Ակցիան նվիրված էր երկրի պատմության  մեջ ամենախոշոր ահաբեկչության 2-րդ տարելիցին, հայտնում է Evrensel կայքը։

Չնայած այն հանգամանքին, որ զանգվածային ակցիան արգելված էր, մոտ 150 ցուցարար փորձել է ներթափանցել ահաբեկչության վայր՝ ճեղքելով ոստիկանների շղթան։ Ձերբակալվել է 7 մարդ։

2015–ի հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանում պայթյունների հետեւանքով զոհվել էր 102 ցուցարար, որոնք բողոքում էին երկրի հարավ–արեւելքում բռնության սաստկացման դեմ։ Այստեղ 2015-ից վերականգնվել էր Քրդական բանվորական կուսակցության եւ իշխանությունների միջեւ հակամարտությունը։ Ըստ դատախազության՝ ահաբեկչությունը կազմակերպել էր ԻՊ–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ