News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի անկախության մասին Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդենմոնի հայտարարությունը համարում է անընդունելի, հաղորդում է Efeco-ն:

Կառավարությունը հիշեցրել է, որ հանրաքվեի մասին օրենքը, որի հիման վրա գեներալիտետի ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ, անօրինական է, իսկ նրա գործողությունները կասեցվել են երկրի Սահմանադրական դատարանի կողմից:

Ավելի վաղ, ելույթ ունենալով Կատալոնիայի խորհրդարանում, Կառլես Պուչդեմոնն ասել էր, որ հոկտեմբերի 1-ին կայացած հանրաքվեի արդյունքներով նա «ընդունում է քաղաքացիների մանդատը ... որպեսզի Կատալոնիան դառնա անկախ պետություն»: Սակայն հետո նա խորհրդարանին կոչ է արել «դադարեցնել անկախության հռչակագրի մասին գործընթացը երկխոսության հասնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ