News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մշտապես բարձր մակարդակով հանդիպումներից առաջ Ադրբեջանը լարում է իրավիճակը  թե հայ-ադրբեջանական սահմանին, թե Արցախ-Ադրբեջան շփման գծում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել ՀՀԿ-ական պատգամավոր, Աժ պաշտպանության եւ անվտանգույթան հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։

«Բարձր մակարդակով հանդիպումից կամ միջնորդների այցելությունից առաջ իրավիճակը ավելի լարվում է թե հայ-ադրբեջանական սահմանին, թե արցախա-ադրբեջանական շփման գծում։ Սա նշանակում է, որ մեր զգոնությունը միշտ պետք է բարձր պահենք, զինված ուժերը իրենց մարտավարական կանխատեսումները պետք է նկատի ունենան։ Նման հանդիպումներից առաջ լարումը մեծանում է։ Ադրբեջանը ուզում է ցույց տալ մի պարզ բան, որ չունի հստակ պատրաստակամություն խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորելու եւ ռազմական ագրեսիան, նման գործողություններն իր քաղաքականության մասն են կազմում։ Վերջին տարիների ընթացքում այս փաստը արձանագրվում է։ Իհարկե, խորը մտահոգություն է առաջացնում սա»,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը՝ միջնորդների ուշադրությունը հրավիրելով այս խնդրի վրա։

«Միջնորդներից ակնկալում ենք հստակ հասցեական արձագանք։ Թող նախատեսեն հետաքննության մեխանիզմներ, ինչի մասին պայմանվորվել ենք թե Սանկտ Պետերբուրգում, թե Վիեննայում։ Այս բոլոր պայմանավորվածությունները արձանագրվել են։ Մենք ասել ենեք, որ Ադրբեջանը պատրաստ չէ կատարել այս պարտավորությունները»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ