News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը բարելավել է ձեռնարկատիրական գործունեությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց տրվող վարկերի պայմանները: Համաձայն նոր պայմանների, ՀՀ դրամով տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը սկսվում է 11.25%-ից, ԱՄՆ դոլարով վարկի դեպքում` 9.75%-ից, իսկ Եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 9%-ից: Վարկերը տրամադրվում են առանց հաճախորդի գործունեության ֆինանսական վերլուծության և եկամուտը հավաստող փաստաթղթերի ներկայացման:

«Արդշինբանկը, ընդառաջ գնալով ձեռնարկատիրական գործունությամբ զբաղվող հաճախորդներին, բարելավել է միկրոձեռնարկատիրական վարկերի պայմանները, համաձայն որի, հաշվի շրջանառության մեծությունը անմիջականորեն անդրադառնում է վարկի և´ տոկոսադրույքի, և´ գումարի վրա, այսինքն, որքան մեծ է հաճախորդի հաշիվների շրջանառությունը և որքան երկար է հաճախորդն ապահովում շրջանառություն, այնքան ավելի մեծ գումարով և ցածր տոկոսադրույքով է տրամադրվում վարկը: Այս վարկերը մենք տրամադրում ենք բիզնես գործունեության նվազագույն վերլուծությամբ, ինչը խթան կհանդիսանա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների բիզնեսի զարգացման համար»,- նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Նշենք նաև, որ տվյալ վարկատեսակի շրջանակներում Բանկն իրականացնում է նաև ՀՀ բանկերում և վարկային կազմակերպությունում առկա անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի վերաֆինանսավորում` վարկառուին հասանելի տոկոսադրույքից 0.5-1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով:

Միկրոձեռնարկատիրական վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.ardshinbank.am, զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության
Հայաստանում առաջին անգամ կներկայացվի «Շախմատ և ջազ» ձևաչափը...
Արդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմից
2023 թ. Արդշինբանկը ճանաչվել է «Լավագույն բանկ», «Լավագույն կորպորատիվ բանկ» և «Լավագույն ESG բանկ...
Կանաչ ֆինանսավորման զարգացումներն ու խնդիրները` «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023»-ի առանցքում (ֆոտո)
Ամերիան  ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն` ստեղծելու կայուն միջավայր և աջակցելու անցմանը դեպի ածխածնային չեզոք տնտեսություն...
Վայելեք կյանքի յուրաքանչյուր ձեռքբերում՝ ԱՄԻՕ-ի սպառողական վարկի շահավետ պայմաններով
Մինչև եկամուտների 15-ապատիկը` անկախ ԱՄԻՕ բանկով աշխատավարձի ստացման պայմանից...
Կենտրոնական բանկը վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգը
Այս փոփոխությունները սպառողներին հնարավորություն կտան շուրջօրյա և հասանելի վայրերում օգտվելու ինքնասպասարկման սարքերի միջոցով առաջարկվող...
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին
ՀԲ տարածաշրջանային տնօրենը վերահաստատել է Հայաստանին աջակցելու ՀԲ պատրաստակամությունը և ներկայացրել․․․
Ամենաշատ