News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի չի դիմել ԵՏՄ անդամակցության համար, երբ դիմի, մեր դիրքորոշումը հստակ եւ պարզ է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազեւի հայտարարությանը, թե Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակցությունը կախված է Հայաստանի ցանկությունից, որը կարող է վետո դնել այդ գործընթացի վրա, Շավարշ Քոչարյանն ասաց. «Նա հայտարարել է, որ ցանկացած պետության ԵՏՄ անդամ դառնալը պայմանավորված է բոլոր անդամ երկրների համաձայնությամբ: Ադրբեջանի չի դիմել ԵՏՄ անդամակցության համար, երբ դիմի, մեր դիրքորոշումը հստակ եւ պարզ է: Նույնիսկ դիտորդ դառնալու համար կա դրույթ, որ չի կարող դառնալ այն պետությունը, որը քայլեր է ձեռնարկում ի վնաս որեւէ անդամ պետության եւ ամբողջ կառույցին: Եթե խոսենք միայն տնտեսական բաղադրիչի մասին, ապա շրջափակումը որեւէ ձեւի չես կարող գնահատել, որ դա քայլ չի ի վնաս պետության: Այսինքն խոսք չկա անգամ դիտորդ դառնալու մասին, ուր մնաց անդամակցության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին երկու տարում ՀՀ ապրանքաշրջանառության կառուցվածքում տեղի են ունեցել էական փոփոխություններ. Թավադյան
Նշվել են Հայաստանի արտաքին առևտրի հիմնական միտումները 2023-2024 թվականներին...
Ղազախստանի դեսպանը նշել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Դեսպանի խոսքով, վերջերս Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում...
Արեւմուտքի պատժամիջոցները խնդիրներ են առաջացնում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ողջ ԵԱՏՄ-ի համար. Մանասերյան
Ներկայացվել են 2024թ. զարգացման հեռանկարները...
Կռիլով. Հայաստանի զարգացման հեռանկարները կորոշվեն նրա ընտրությամբ
Պատմական և քաղաքակրթական համայնքի մասին երևակայությունները փոխարինվել են սեփական ազգային...
Ուղիղ 10 տարի առաջ մենք ստեղծեցինք ինքնատի փորձագիտական հարթակ՝ Եվրասիական փորձագիտական ակումբը. Սաֆարյան
10 տարի առաջ ստեղծվեց Եվրասիական փորձագիտական ակումբը...
ՀՀ-ում շատ ուշադրություն դարձնում են քաղաքականությանը, բայց ամեն ինչի հիմքում ընկած է տնտեսությունը. Բելառուսի դեսպան
2024թ. հունվարի 1-ից Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ մարմիններում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ