News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները ենթադրում են ինչպես  պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողությունների համալիր։ Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ՀԱՊԿ ՕԱՀՈՒ միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Անատոլի Սիդորովը նշել է, որ զորավարժությունների պլանի համաձայն՝ պայքար է տեղի ունենում ապօրինի խմբավորումների, դիվերսիա եւ հետախուզություն իրականացնող խմբերի դեմ, եւ արդյունքում հետ է մղվում թշնամու պարբերական ուժերի հնարավոր հարձակումը։ «Չի կարելի միայն հետ մղել, նահանջել, վարել դիրքային, մանեւրային պաշտպանություն։ Չէ՞ որ նպատակը ինքնիշխանության  եւ պետական ամբողջականության պաշտպանումն է, եւ հետեւաբար, իրավիճակի վերականգնումը, որը կարող է կորել պետական սահմանին։ Իսկ դրան կարելի է հասնել միայն հարձակողական գործողություններով։ Այդ պատճառով, զորավարժություններն անցկացվում են համալիր վարժանքներով»,-նշել է Անատոլի Սիդորովը՝ հավելելով, որ ներխուժած հակառակորդին ջախջախելու համար կիրառվում  է ՀԱՊԿ ՕԱՀՈՒ տրամադրության տակ գտնվող կրակային եւ այլ միջոցների ողջ հնարավորոությունը։

Միացյալ շտաբի պետը նաեւ հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում փորձարկման ռեժիմով սկսել է գործել ճգնաժամային արձագանքման կենտրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ