News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Գերմանական ընկերությունների ներկայացուցիչները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել են, որ ցանկություն ունեն շարունակել իրենց մասնակությունը «Հյուսիսային հոսքին»։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ամփոփելով Գերմանիայի բիզնեսի ներկայացուցիչների հետ նախագահի հանդիպումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այն ընկերությունները, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են «Հյուսիսային հոսքում», հայտնել են, որ մտադիր են շարունակել,- նշել է նա,-Նրանք հույս են հայտնել, որ ոչինչ չի խանգարի իրենց»։

Պեսկովը նաեւ նշել է, որ գործարարները վստահեցրել են նախագահին, որ շահագրգռված են Ռուսաստանի շուկայում հետագա ներկայության հարցում։ «Արեւելյան հանձնաժողովը արձանագրել է հանդիպմանը մասնակցած ընկերությունների շահագրգռվածությունը շարունակել բիզնեսի զարգացումը Ռուսաստանում՝ հակառակ կոնյուկտուրային ինչ-ինչ նկատառումներին,- նշել է Պեսկովը,- Նրանք իրոք մտադիր են այսուհետ էլ ընդլայնել համագործակցությունն ու ներկայությունը ռուսական շուկայում»։

Պեսկովի խոսքով՝ հանդիպման ժամանակ խոսք է եղել տարբեր ոլորտներում համագործակցության մասին։ «Դա իհարկե նոր բովանդակություն է հաղորդում համագործակցությանը»,- նշել է Պեսկովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Saudi Aramco-ն Չինաստանում 10 մլրդ դոլարի համաձայնագիր է ստորագրել
Գործընկերները նախագծի շրջանակներում Huagein Aramco Petrochemical Co անվանումով նոր ընկերություն կստեղծեն , որը օրական 300.000 բարել արտադրողականությամբ գործարան կկառուցի...
Բենզինը թանկացել է. ՏՄՊՊՀ-ում այդ շուկայի լայնածավալ ուսումնասիրություն է ընթանում
Բենզինի ներկրման եւ իրացման ոլորտում խոշոր ընկերություններ են հանդիսանում «Ֆլեշ» եւ «Սի Փի Էս օիլ քորփորեյշն» ընկերությունները…
ԱԷԿ-ի իրավիճակը տագնապահարույց է. Դեմկուսի ղեկավար
67 մարդ հայտարարել է այն մասին, որ պատրաստվում է ցածր աշխատավարձի պատճառով աշխատանքից ազատվել…
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը ակնկալում է ապրիլին նավթի շուկայում հավասարակշռության հասնել
«Մենք հուսով ենք, որ ապրիլին շուկան հավասարակշռված կլինի»․․․
WTI տեսակի նավթի գինը բարձրանում է
Նավթի համաշխարհային գները տատանվում են...
Վրաստանը մտադիր է գազ գնել Ռուսաստանից
Վրաստանի էկոնոմիկայի նախարարը չի բացառում, որ գազ կգնի Ռուսաստանից...