«Կասպերսկու լաբորատորիան» Ինտերպոլի հետ նոր համաձայնագրի շրջանակներում նորագույն կիբերսպառնալիքների մասին Ինտերպոլին տվյալներ կտրամադրի, հաղորդում է Ռիա Նովոստին:
Հանդիպման ժամանակ կողմերը երկարաձգել եւ ընդլայնել են համատեղ աշխատանքի մասին համաձայնագիրը: Համագործակցության նպատակն է համատեղ ջանքերով, գիտելիքներով եւ փորձով հետաքննել եւ կանխել կիբերհանցագործությունները:
«Մասնավորապես, Կասպերսկու լաբորատորիան Ինտերպոլի հետ նոր համաձայնագրի շրջանակներում նորագույն կիբերսպառնալիքների մասին Ինտերպոլին տվյալներ կտրամադրի: Այս տեղեկատվությունը կօգնի կիբերհանցագործության փորձագետներին արագ եւ արդյունավետ ամբողջ աշխարհում համակարգչային միջադեպերը բացահայտել եւ ճնշել կիբերհանցագործների գործունեությունը», - ասվում է հաղորդագության մեջ: