News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 5-ամյա գերությունից հետո ամերիկա-կանադական ընտանիքի ազատումը «դրական պահ» է անվանել Պակիստանի հետ հարաբերությունների համար, հաղորդում է AP-ն:

Թրամփի հայտարարության մեջ նշվում է, որ «Պակիստանի կառավարության հետ համագործակցությունը ցույց է տալիս, որ նա հարգում է ԱՄՆ ցանկությունը, որպեսզի Պակիստանը տարածաշրջանում անվտանգության ապահովման համար ավելի շատ ջանքեր գործադրի:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն հույս ունի նման համագործակցություն տեսնել այլ գերիների ազատման եւ համատեղ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ:

ԱՄՆ եւ Պակիստանի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ ամերիկուհին եւ նրա կանադացի ամուսինը եւ նրանց երեք փոքր երեխաները «Հաքանի» խմբավորման մոտ 5 տարի գերի մնալուց հետո ազատվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ