News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Samsung հարավկորեական ընկերության գլխավոր տնօրեն Քվոն օ Հյուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ AFP–ը հայտնում է, որ բարձրաստիճան մենեջերն իր որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ «աննախադեպ ճգնաժամի» պայմաններում ժամանակն է նոր մեկնարկ տալ ընկերությանը, որը պետք է նոր ղեկավար ունենա։

Հարավկորեական տեխնոլոգիական  հսկան արդեն երկար ժամանակ լուրջ խնդիրներ ունի։ 2017-ի օգոստոսին Samsung Electronics–ի 49-ամյա փոխնախագահ եւ Samsung–ի կայսրության ժառանգորդ Լի Չժե Յոնը մեղադրվել էր կաշառակերության եւ վստահության չարաշահման մեջ ու դատապարտվել 5 տարվա ազատազրկման։

Մեկ տարի առաջ էլ ընկերությունը Samsung Galaxy Note 7 սմարթֆոնի պատճառով հայտնվել էր տեխնոլոգիական սկանդալի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ