News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իտալիայի բնակչուհին կարողացել է դատարանի միջոցով գործատուից հիվանդ շան խնամքի համար հիվանդության նպաստ ստանալ։

«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, Իտալիայի դատարանը նման որոշում է ընդունել պատմության մեջ առաջին անգամ, եւ դա կարող է նախադեպ հանդիսանալ։ Հայցվորը Հռոմի Սապիենզայի համալսարանի աշխատակցուհի է։ Նա երկու օր աշխատանքի չի գնացել կոկորդի կաթված ունեցող իր շան հիվանդության պատճառով, կենդանուն պահանջվել է վիրահատություն։ Ընդ որում, կինը միայնակ է ապրում, եւ շանն ուրիշ խնամող չկա։

Դատարանում նրան պաշտպանել են LAV կենդանիների պաշտպանության կազմակերպության իրավաբանները, որոնք հայցվորի բացակայությունը աշխատանքից  արդարացրել են անձնական եւ ընտանեկան լուրջ հանգամանքներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ