News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Google Street View–ի վարչակազմը թաքցրել է Ֆրանսիայի Նանսի քաղաքի տան պատշգամբում հայտնված «տարօրինակ արարածի» պատկերը, հաղորդում է Express թերթը։

Ավելի վաղ օգտատերերից մեկը քաղաքի փողոցային համայնապատկերը դիտելիս նկատել էր երկար մազերով, մեծ աչքերով, բարձրահասակ, շագանակագույն կերպար, որն ուղիղ տեսախցիկին էր նայել։

Լուսանկարը լուրջ քննարկում էր առաջացրել համացանցում։ Մարդիկ փորձել են գուշակել, թե դա ինչ կենդանի էր․ այլմոլորակային, հրեշ, թե ուրվական։ Սակայն շատերն էլ կարծիք են հայտնել, որ դա ընդամենը հատուկ պատրաստված պատկեր է, ինչ-որ ծեսեր իրականացնելու կամ անցորդներին վախեցնելու համար։

Բողոքներից հետո, որ նկարն իրենց մոտ անհանգստություն է առաջացնում, այն թաքրել են։ Նկարը դեռեւ հասանելի է, սակայն առեղծվածային էակը նրանում այլեւս չկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news