News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 9-21-ին Բուենոս Այրեսում Արգենտինայի մոդերնիզացիայի նախարարության հովանու ներքո անցկացվում է Հեռահաղորդակցման զարգացման համաշխարհային համաժողովը, որին մասնակցում են Հեռահաղորդակցման միջազգային միության անդամները: 

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ տարածաշրջանային առաջատար ընկերությունների մրցանակաբաշխությունը, որի ընթացքում «Տարածաշրջանային առաջատար ընկերություն» անվանակարգում մրցանակներ շնորհվեցին տարբեր մայրցամաքներ ներկայացնող հեռահաղորդակցման ոլորտի հինգ ընկերությունների:

Արեւելյան Եվրոպա տարածաշրջանի առաջատար ընկերություն մրցանակը ստացավ հայկական «Արմենտել» ընկերությունը:

Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցեց Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը, ում փոխանցվեց խորհրդանշական պարգեւը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ