News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Միջուկային համաձայնագրից ԱՄՆ դուրս գալը կսրի Իրանի միջուկային խնդիրը, Թեհրանը կհետեւի Վաշինգթոնի օրինակին, դա միանշանակ կվնասի անվտանգության եւ միջուկային զենքի չտարածման մթնոլորտին ամբողջ աշխարհում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նման գործողությունները միանշանակ վնաս կպատճառեն կանխատեսելիության, կայունության եւ չտարածման մթնոլորտին ամբողջ աշխարհում։ Դա կարող է լրջորեն վատթարացնել Իրանի միջուկային խնդրի շուրջ իրավիճակը։ Մենք արդեն գիտենք Թեհրանի պատասխան արձագանքը. այն է՝ Թեհրանը նույնպես կլքի համաձայնագիրը։  Այդ պատճառով, անխոս, Ռուսաստանը կշարունակի հետեւել դիրքորոշմանը, որը բազմիցս ձեւակերպել է նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ուղղված է  այդ խնդրի լուծման կարգը պահպանելուն, Իրանի միջուկային խնդրի լուծման կարգին եւ այն կարգին, որը թույլ կտա մեզ կանխել միջուկային զենքի տարածումը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով  հարցին, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, եթե ԱՄՆ-ը որոշեն դուրս գալ համաձայնագրից։ «Ցանկացած պարագայում, իհարկե, ամերիկյան կողմից հնարավոր նման գործողությունները կունենան բավական բացասական հետեւանքներ։ Դա ակնհայտ է»,- ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ