News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վանաձորցիների շրջանում ակտիվացել են դժգոհությունները կապված քաղաքում իրականացվող աղբահանության որակի հետ: Իրենց բողոքի ձայնն այս անգամ նրանք արտահայտել են Facebook սոցիալական ցանցում:Հոկտեմբերի 11-ից ֆեյսբուքում սկսված քաղաքի կեղտոտ հատվածների ու լիքն աղբարկղերի ինքնաբուխ ֆլեշմոբին միացան շատերը:

Վանաձորցիներն սկսեցին տարբեր հատվածներում լուսանկարել  ու արված լուսանկարները թողնել իրենց էջերում, դրանք ուղեկցելով ամենատարբեր մեկնաբանություններով:

Հիշեցնենք, որ այս տարի Վանաձորի աղբահանության մրցույթը 137 մլն դրամով շահել է «Լայվ» ընկերությունը: Ընկերության տնօրեն Գարեգին Անտոնյանը դեռ ամիսներ առաջ տված հարցազրույցի ժամանկ վստահեցրել էր՝ իրենց աշխատանքով ամենալավ փոփոխություններն են բերելու Վանաձորին:

Տպել
Ամենաշատ