News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախկին մշակույթի նախարար, քաղաքական գործիչ Օդրե Ազուլեն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն:

Նրա թեկնածության օգտին ուրբաթ քվեարկել են Գործադիր խորհրդի անդամների մեծամասնությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

58 երկրներից 30-ը ընտրությունների վերջին փուլի ընթացքում սատարել են Ազուլեին: Նրա մրցակիցը՝ Կատարի մշակույթի նախկին նախարար, դիվանագետ Համադ բեն Աբդելազիզ ալ Քավարին ստացել է 28 ձայն:

ՅՈՒՆԵՍԿՕ նոր գլխավոր տնօրենի հաստաումը տեղի կունենա ՄԱԿ 39-րդ գլխավոր համաժողովին, որը կանցկացվի հաջորդ ամիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ