News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Էր Ռիադը ողջունում է Վաշինգտոնի նոր ռազմավարությունը Թեհրանի նկատմամբ, մասնավորապես այն հիմնական կետերը, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է իր ելույթում: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով արաբական թագավորության իշխանությունների հայտարարությունը:

Էր Ռիադն իր աջակցությունն է հայտնում ԱՄՆ ամուր դիրքորոշմանը, որն արտահայտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի «ագրեսիվ քաղաքականություն» նկատմամբ, ասվում է Սաուդյան Արաբիայի իշխանությունների հայտարարության մեջ:

Բացի այդ, ինչպես նշել է Էր Ռիադը, Թեհրանը «շարունակում է աջակցել ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք են «Հզբոլահը» եւ Եմենում «Հուսեյն» շարժումը», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ