News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային պողոտան պետք է ակնառու օրինակ կլինի շինարարների եւ ինժեներների համար, ինչպես պետք չէ կառուցել բնակելի տներ նման սեյսմաակտիվ շրջանում, ինչպիսին Հայաստանն է: Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագորղների հետ հանդիպմանն ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային հանձնաժողովի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարինե Դանիելյանը:

Նա կասկածի տակ է դրել Երեւանում կառուցված եւ կառուցվող նոր շենքերի սեյսմակայունությունը:

«Ես իհարկե, հույս ունեմ որ սխալվում եմ: Բայց մետրոյի կառուցումից հետո, մայրաքաղաքի հողի հիմքը չի ուսումնասիրվել: Լավ է, որ կառուցել են մետրո, բայց սովորաբար այդպիսի լայնածավալ շինարարությունից հետո, հողը, որպես կանոն թուլանում է», - ասել է նա՝ հավելելով, որ կառույցների խտությունը, հատկապես մայրաքաղաքում, անթույլատրելի վտանգավոր աստիճանի է:

Նա նշել է, որ Հայաստանում 110 կատակլիզմների վտանգ կա եւ բացակայում են միայն այնպիսիները, որնք կապված են ծովի կամ օվկիանոսի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ