News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարեւանությամբ գտնվող Խաչքարերի պուրակում առաջին անգամ կազմակերպվել էր «Հին ու նոր Երեւան» խորագրով ցուցահանդես:

Երեւանի բնակիչներին, հյուրերին եւ ընդհանրապես  բոլոր հետաքրքրվողներին, լավ առիթ էր ընձեռվել Երեւան քաղաքի պատմության եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանների հավաքածուներում առկա լուսանկարների միջոցով ծանոթանալու մայրաքաղաքի պատմությանն ու ներկային՝ Երեւանի հին ու նոր փողոցներին, թաղամասերին, հասարակական շենքերին, հուշարձաններին, համաքաղաքային եւ տոնական միջոցառումներին, ինչպես նաեւ այն մարդկանց, ովքեր կարեւոր դերակատարում են ունեցել Երեւանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ