News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ` Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեդալներ է հանձնել:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, տարբեր ոլորտներում ներդրած ավանդի ու բազմամյա վաստակի համար ոսկե մեդալներ են հանձնվել հետեւյալ անձանց.

Սոնա Հովհաննիսյան - Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգեւատրել «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,

Սիլվա Յուզբաշյան - ՀՀ վաստակավոր արտիստ,

Ավետ Բարսեղյան - հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,

 Սերգեյ Սմբատյան - Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ,

Աննա Չոբանյան - «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ,

Նազենի Հովհաննիսյան - հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի,

Ռուբեն Թորոյան - «Շարմ Հոլդինգ» ընկերության պրոդյուսեր,

Արման Հակոբյան - ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության  առաջին սպայական գումարտակի հրամանատար,

Աշոտ Սարգսյան - ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա,

Արարատ Ավագյան - «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի պահպանության ՀՀՋ պետ, գնդապետ,

Անահիտ Վարդանյան - ԵԿՄ վարչության անդամ, N զորամասի բուժքույր, ավագ ենթասպա,

Գուրգեն Մելիքյան - Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր,

Կարո Շահբազյան - Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ