News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ապրում ենք աշխարհի ամենաջերմ, գեղեցիկ, յուրահատուկ քաղաքում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երեւանի օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ վաչապետ Կարեն Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սիրելի՛ երեւանցիներ,

Այսօր նշում ենք մեր արեւաշատ մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձը։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրս ունենք Երեւանի մեր սիրելի անկյունները, որոնց հետ ջերմ ու անփոխարինելի հուշեր են կապված:

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում, որ Երեւանի մի մասնիկը միշտ ապրի մեր մեջ, որ երբեք չկասկածենք, որ ապրում ենք աշխարհի ամենաջերմ, գեղեցիկ, յուրահատուկ քաղաքում, իրեն բնորոշ համ ու հոտով, եւ մենք մեր գործուն մասնակցությունը կարող ենք ունենալ մեր հին ու նոր մայրաքաղաքն էլ ավելի լավը դարձնելու գործում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ