News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի ծննդյան տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շարքում մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին Հյուսիսային պողոտայում եւ Կարապի լճի հարակից տարածքում տեղադրված լուսանկարչական տաղավարները հնարավորություն են տվել լուսանկարվել եւ մի քանի վայրկյանով հայտնվել ու զգալ Երեւանը երեք տարբեր ժամանակաշրջաններում:

«Զգա Երեւանը» խորագրով ծրագրի շրջանակում «Մարաշլեան ֆոտո ատելիեի» կողմից ձեւավորված երեք տաղավարներից առաջինում ստեղծված կերպարները խորհրդանշել են 19-րդ դարավերջի երեւանցուն, երկրորդ տաղավարը ձեւավորվել է ռետրո ոճով, իսկ լուսանկարչական երրորդ տաղավարն իր ժամանակակից ձեւավորմամբ բոլոր անցորդներին օրվա դրական էներգիան կիսելու հնարավորություն է տվել:

Պրոֆեսիոնալ լուսանկարիչների կողմից արված լուսանկարներն անվճար տրամադրվել են այցելուներին: Տաղավարները հատկապես գրավել են զբոսաշրջիկներին, որոնք ակամայից դարձել են Երեւանի մի մասնիկն ու զգացել սիրո քաղաքի ժամանակի ռիթմը:

Տպել
Ամենաշատ