News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին տասը տարիների ընթացքում հանրապետությունում տնտեսական աճի միջին տեմպերը կազմել է 9,8 տոկոս, ինչը բավականին բարձր ցուցանիշ է, հատկապես՝ հաշվի առնելով վերոհիշյալ ժամանակահատվածում աշխարհում եւ տարբեր տարածաշրջաններում ֆինանսատնտեսական ճգնաժամային լուրջ երեւույթների առկայությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ երկրի նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթների ներկայացմանը նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ:

Անդրադառնալով Արցախի սոցիալ-տնտեսական դաշտում անելիքներին, Բակո Սահակյանը, մասնավորապես, նշել է.

«Հուլիսի 19-ին Ազգային ժողովում ունեցած իմ ելույթում նշել եմ, որ նախատեսում ենք ապահովել 8-ից 10-ը տոկոս միջին տարեկան տնտեսական աճ եւ 2020 թվականին ՀՆԱ-ն հասցնել 310 միլիարդ դրամի: Ինչքան էլ հավակնոտ լինի այս մոտեցումը, այն իրատեսական է եւ հնարավոր է կյանքի կոչել:

Վերոհիշյալ ցուցանիշներն ապահովելու համար կմշակվեն համապարփակ ծրագրեր, որտեղ շեշտը կդրվի, մասնավորապես՝ աշխատանքի արտադրողականության եւ այլ ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման, ներմուծման փոխարինումը եւ ոչ հումքային արտահանման ընդլայնումը խթանող ծրագրերի իրականացման, զբաղվածության մակարդակի բարձրացման վրա:

2017-2020 թվականներին տնտեսական քաղաքականության կարեւոր նպատակներից կլինի հանրապետության տնտեսության առանձին ճյուղերի փոխկապակցվածության այնպիսի մակարդակի ապահովումը, որը կտա մաքսիմալ սիներգետիկ էֆեկտ:

Արցախի տնտեսական աճի եւ տնտեսական մրցունակության ապահովման գործում բարձր է բարենպաստ գործարար միջավայրի դերը: Մենք նախատեսում ենք համապատասխան քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ եւ գործարար միջավայրը դարձնել երկրի մրցակցային առավելություններից մեկը: Զուգահեռաբար արվելու է հնարավորը վարչարարության կրճատման ուղղությամբ:

Կայուն երկարաժամկետ զարգացման խնդրի լուծման կարեւորագույն պայմաններից մեկն է գերակա ոլորտներում արագացված տեխնոլոգիական զարգացումը, որի հետագա ընթացքը մեծապես պայմանավորված է ներդրումային նպատակաուղղված քաղաքականությամբ եւ դրա արդյունավետ իրականացմամբ:

Հատուկ ուշադրություն կդարձվի արտահանման խթանման, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծման, հարկային դաշտի բարելավման քաղաքականությանը:

Տնտեսական քաղաքականության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է վարել նաեւ համապատասխան բյուջետային քաղաքականություն: Նախատեսվում է թիրախավորել պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի քանակական եւ որակական արդյունքների գնահատումը, ավելի ուժեղացնել ֆինանսական կարգապահությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ