News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում դեպքեր են նկատվել, երբ բանջարեղենը կոյուղաջրերով են ջրել, որոնք վտանգավոր են բակտերիաների եւ դետերգենտների պարունակության պատճառով: Հոկտեմբերի 16-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԳԱԱ Էկոլոգիական կենտրոնի սննդային շղթայի վտանգների գնահատման կենտրոնի պետ Դավիթ Պիպոյանը:

Սկզբունքորեն կարելի է կոյուղու թափոնները որպես պարարտանյութ օգտագործել, սակայն միայն մշակելուց հետո: Այլապես դրանց մեջ բակտերիաներ են մնում, այդ թվում՝ բավականին վտանգավոր, հավելեց նա: Դրանից բացի, կոյուղաջրերին են ավելանում լվացող միջոցների դետերգենտները: Իսկ սա արդեն քիմիա է, հավելեց Պիպոյանը:

Դեպքերը նկատվել են Արարատի մարզի Մասիս շրջանում, սակայն բացառված չեն նաեւ մյուս շրջաններում, նշեց նա:

«Միայն պետությունն է ի վիճակի հետեւել, որ նման բան տեղի չունենա: Քանի որ սպառողը չի կարող տեսքից ստուգել, թե ինչպիսի ջրով է աճեցվել սալաթը կամ վարունգը: Մինչդեռ դրանք ջերմամշակման չեն ենթարկվում եւ թարմ վիճակով են օգտագործվում աղցանի մեջ: Այսինքն՝ կրկնակի վտանգավոր է»,- ընդգծեց Պիպոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ