News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ վարչակազմի կողմնակիցների հետ ներքին պայքար է ակտիվացնում: NEWS.am-ի թղթակցին այսպիսի կարծիք է հայտնել իրանագետ Կարինե Գեւորգյանը՝ մեկնաբանելով այն իրավիճակը, որը ծագել է Թրամփի՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայանգրից դուրս գալու մասին հայտարարելուց հետո:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, միակողմանիորեն դուրս գալով համաձայնագրից, չի կարող չեղյալ համարել տվյալ համաձայնագրի ուժը:

«Ի թիվս այլ բաների, օրենսդրական մակարդակում այն պահանջում է Կոնգրեսի եւ Սենատի հավանությունը, որոնք էլ արդեն հայտնել են այս քայլի իրավաչափության մասին իրենց կասկածները»,- ասել է նա , հավելելով, որ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին արդեն բավական կոշտ հայատարարել է, որ համաձայնագիրը ստորագրած եվրոպական երկրների կարծիքը կտրուկ տարբերվում է ԱՄՆ նախագահի դիրքորոշումից:

Այս դեպքում, ըստ նրա, Թրամփը մենակության մեջ է հայտնվում: Նրա կարծիքով, եթե Սենատը եւ Կոնգրեսը սատարեն նախագահին, ԱՄՆ-ն կկարողանա դուրս գալ համաձայնագրից:

Նա նշել է նաեւ, որ Իրանում Թրամփի հայտարարությանը բավական հանգիստ են վերաբերվել, քանի որ հասականում են ԱՄՆ-ի դուրս գալը համաձայանգրից չի բխում նրա եվրոպացի գործընկերների շահերից:

«Բացի այդ իրենց դաշնակիցներին համոզելու համար ԱՄՆ-ն պետք է լուրջ ապացույցներ ներկայացնի: Իսկ նա դա ֆիզիկապես անել չի կարող, քանի որ չունի ապացույցներ»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
ԱԷՄԳ-ի ղեկավարը դժգոհ է Իրանի և իր կազմակերպության միջև համագործակցության մակարդակից
Հունվարին Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի...
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ