Սիրիայից փախստականների հոսքը չափազանց բացասաբար է ազդում Լիբանանի քաղաքական եւ տնտեսական գործընթացների վրա: Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Եվրամիության, ՄԱԿ եւ Արաբական երկրների լիգայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աունը պնդում է միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, մինչ փախստականների հետ կապված իրավիճակը վերջնականապես վերահսկողությունից դուրս չի եկել: Նա փախստականներին օգնող միջազգային կազմակերպություններից պահանջել է «չվախեցնել վերաբնակներին՝ խանգարելով հայրենիք նրանց վերադարձին, եթե նրանք որոշում են կամովին վերադառնալ»:
Գեներալ Աունը նշել է, որ խոսքը փախստականների վերադարձի մասին է բացառապես Սիրիայի այն շրջաններ, որտեղ վերականգնվել է կայունությունն ու անվտանգությունը: