News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արդեն մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանը շարունակում է սեպտեմբերի 29-ին սկսած անժամկետ հացադուլը: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հայտնեցին ՔԿՎ հանրային կապերի վարչությունից: Ներսես Պողոսյանի առողջական վիճակը բավարար է, նա բժիշկների հսկողության տակ է:

Ներսես Պողոսյանը հացադուլով պահանջում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարության լիարժեք հրապարակայնություն, իրեն վիրավորած դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկ եւ իր խափանման միջոց կալանքի փոփոխում:

Ներսես Պողոսյանն անժամկետ հացադուլ է սկսել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում տեղի ունեցած նիստից անմիջապես հետո: Նա հացադուլ սկսելու մասին հայտարարել է այն բանից հետո, երբ դատարանը մերժել է նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ իր պաշտպանի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ