News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 3-ից 14-ը շրջագայության կմեկնի Ասիայի երկրներ՝ այցելելով Ճապոնիա, Հարավային Կորեա, Չինաստան, Վիետնամ, Ֆիլիպիններ եւ Հավայան կղզիներ: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Շրջագայությունը տեղի կունենա ԿԺԴՀ միջուկային եւ հակահրթիռային ծրագրերի շուրջ լարվածության աճի ֆոնին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Թրամփը «կոչ կանի միջազգային հանրությանը միավորել ջանքերը ԿԺԴՀ վրա ճնշումը առավելագույնի հասցնելու համար, ինչպես նաեւ կհանդիպի Ճապոնիայի քաղաքացիների ընտանիքների հետ, որոնց Հյուսիսային Կորեան առեւանգել էր:

Այցի ընթացքում Թրամփը կընդգծի իր հավատարմությունը ԱՄՆ դաշնակիցներին ու գործընկերներին եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի շրջանակներում կայցելի մի շարք միջոցառումների:

Նա կհանդիպի նաեւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին, Ֆիլիպինների նախագահի Ռոդրիգո Դուտերտեին եւ Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ