Սոմալիի մայրաքաղաքի ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը 300-ից ավելի է:
Այս մասին հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով շտապ օգնության ծառայության տնօրեն Աբդուլքադիր Ադամին: Նա նշել է, որ չի բացառում զոհերի թվի աճ:
Նշվում է, որ ահաբեկչության հետեւանքով 70 մարդ ծայրահեղ ծանր վիճակում բուժման համար Թուրքիա է տեաղփոխվել:
Հոկտեմբերի 14-ին՝ շաբաթ, պայթուցիկով բեռնատարը Մոգադիշո բազմամարդ փողոցում՝ «Սաֆարի» հյուրանոցի մուտքի մոտ, պայթել է: