News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ գիտատեխնիկական համագործակցության, առեւտրի ու բանկային ոլորտներում, հայտնում է ՌԲԿ-ն։

«Պետք է դադարեցնել գիտատեխնիկական համագործակցությունը ԿԺԴՀ-ն ներկայացնող անձանց ու անձանց խմբերի հետ»,- ասվում է հրամանագրի տեքստում։ «Միջուկային գիտության ու տեխնիկայի, աէրոտիեզերական մեքենաշինության ու ավիացիոն տեխնիկայի կամ առաջատար արտադրական տեխնոլոգիաների ու մեթոդների ոլորտում» համագործակցությունը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե այն չի նպաստելու Հյուսիսային Կորեայի միջուկային ու բալիստիկ ծրագրի զարգացմանը։

Բացի այդ՝ Պուտինը կարգադրել է ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի իրականացման հետ կապված նավերին զրկել Ռուսաստանում պետական գրանցումից, նաեւ արգելել նման նավերին մտնել ռուսական նավահանգիստներ (բացառությամբ այն դեպքերի, երբ նավահանգիստ մտնելը անհրաժեշտ է արտակարգ դրության կապակցությամբ)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ