News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ «Իվ Ռոշե» գործում Ալեքսեյ եւ Օլեգ Նավալնիների իրավունքները խախտվել են. 2 եղբայրների համար մոտ 82 հազար եվրոյի փոխհատոցում է նշանակվել, որոշումը դեռեւս ուժի մեջ չի մտել, նշված է դատարանի կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դատարանը միաձայն ընդունելի է ճանաչել հայցվորների բողոքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ եւ 7-րդ հոդվածների վկայակոչումը (արդար դատաքննության եւ բացառապես օրենքի հիման վրա պատժի իրավունքը):

Ստրասբուրգի դատարանի կարծիքով՝ դատաքննությունը բավարար արդար չի եղել: Ըստ որում՝ ինչպես ավելի վաղ հայտնել էին Ռուսաստանի Արդարադատության նախարարությունից, ՄԻԵԴ-ը գործում չի դիտարկել քաղաքական ենթատեքստը:

Դատարանը որոշել է Ալեքսեյին վճարել մոտ 55 հազար եվրո եւ մոտ 27 հազար եվրո՝ Օլեգին:

Ռուսաստանի ԱՆ-ն ավելի վաղ հայտնել է այս գործով ՄԻԵԴ որոշման հետ իր անհամաձայնության մասին՝ հստակեցնելով, որ «հարցի հնարավոր բողոքարկման իրավական դիրքորոշումը կձեւակերպվի եռամսյա ժամկետում»: Ներկայումս Ստրասբուրգի դատարանի որոշումը դեռեւս ուժի մեջ չի մտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ