News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ավելի լավ է ունենալ նման օրենք, որը կկանխարգելի բռնությունը, քան թե չունենալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Մենք հոգեւորականներս, այս օրենքի չլինելու պատճառով երբեմն շատ լուրջ խնդիրների ենք բախվում: Շատ հաճախ մենք գիտենք թաքուն հանցագործության մասին, սակայն որեւիցե մեկին չենք կարող հայտնել, բայց եթե նույնիսկ կարող ենք ասել, ոստիկանությունն էլ որեւէ լծակ չունի մտնելու այդ ընտանիք եւ կանխելու բռնությունը: Հետեւաբար, ավելի լավ է ունենալ այս օրենքը, քան ընդհանրապես չունենալ»,- ասաց նա:

Արքեպիսկոպոսի խոսքով, պետք է տարանջատել ընտանեկան բռնությունը դաստիարակչական միջամտությունից. «Ընտանեկան բռնությունը ես հասկանում եմ այսպես՝ ինչ-որ մեկն առանձնաշնորհյալ դիրք ունի: Այսինքն, օրինակ, երեխան իր է կոտրում եւ ապտակ է ստանում, դա ընտանեկան բռնություն չէ, բայց երբ տղամարդն ասում է՝ աշխատանքս ավարտվի, գնամ տուն, կնոջս մի լավ ծեծեմ, դա է բռնությունը: Ընտանիքն իրավական հարաբերությունների հերթական թատերաբեմը չէ, այլ սիրով կազմված միություն»:

Շիրակի թեմի առաջնորդը նշեց, որ սխալ է ձեւակերպումը, թե այս նախագծի ընդունումը նշանակում է քանդել քրիստոնեական ընտանիքը:

«Ի՞նչ է՝ ամուսնալուծությունները, աբորտները քրիստոնեական ընտանիքին հարի՞ր են, իսկ ընտանեկան բռնության կանխարգելմանը՝ ո՞չ»,- ասաց Սրբազանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ