News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Տեսանելի չէ միջազգային օրակարգում Սիրիայի ճգնաժամի կարգավորման խնդրի փակումը: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ եթե խոսքը վերաբերում է Սիրիայում մինչպատերազմական իրավիճակի վերականգնմանը, ապա միանշանակ կարելի է ասել, որ սիրիական խնդիրը չի լուծվել:

«Եթե խոսքն այն մասին է, որ Ասադը կվերահսկի Սիրիայի ամբողջ տարածքը, ապա՝ ոչ: Այս մասին չի կարող խոսք լինել, քանի որ նա այն չի վերահսկում: Նա չի վերահսկում անգամ սիրիացի քրդերին: Նա չի վերահսկում Հյուսիսը, որտեղ ներխուժել է Թուրքիայի զորքը»,- պարզաբանեց Պապյանը՝ հավելելով, սակայն, որ խոսքն ավելի շուտ այն մասին է, որ Ռուսաստանը կատարել է իր առջեւ դրված խնդիրը եւ վերահսկողություն է հաստատել Լաթաքիայի առափնյա շրջաններում:

Փորձագետը նշեց, որ սիրիացի քրդերին ամերիկացիներն են աջակցում, եւ որ երկրի Արեւելքում խնդիրը լուծելու համար Բաշար Ասադը կարող է հույսը դնել միայն Իրանի աջակցության վրա, քանի որ Սիրիայի իշխանություններն ի զորու չեն սեփական ուժերով այս խնդիրը լուծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ