News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Միջազգային իրադրությունն այսօր այնպես է դասավորվել, որ Ղարաբաղի հարցը խոշոր աշխարհաքաղաքական խաղացողների համար լուրջ հետաքրքրություն չի ներկայացնում։ Հոկտեմբերի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել The Armenian Interest կենտրոնի ղեկավար Արեգ Գալստյանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ–ի համար, օրինակ, ավելի կարեւոր եւ արդիական հարցեր կան, քան ղարաբաղյան կարգավորումը։

«Դա Վենեսուելան է, որը ԱՄՆ–ից հեռու չէ։ Դա Իրանի միջուկային խնդիրն է։ Քանի որ հանրապետականները խնդրին այլ կերպ են նայում, քան դեմոկրատները, որոնք նրանց հետ համաձայնագիր էին կնքել։ Դա անխոս Հյուսիսային Կորեան է, ԻՊ–ը, Սիրիան, Արեւելյան Եվրոպան եւ Ուկրաինան»,– ասաց Գալստյանը։

Ինչ վերաբերում է Ղարաբաղին, փորձագետի կարծիքով երկկողմ համաձայնությամբ այց հարցը մեծամասամբ տրված է Ռուսաստանին, քանի որ Հարավային Կովկասը ավանդաբար Մոսկվայի ազդեցության գոտում է եղել. քանի որ պատմականորեն ավելի լուրջ եւ սերտ կապեր է ունեցել այդ տարածաշրջանի հետ։

«Այդ պատճառով էլ ԵՄ–ն՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ–ում Ֆրանսիայի, եւ ԱՄՆ–ը չեն ցանկանում դեռեւս լուրջ ռեսուրսներ ծախսել այդ հակամարտության կարգավորման վրա եւ որոշել են, որ ավելի լավ է՝ այդ հարցով Մոսկվան զբաղվի։ Այսինքն, սկզբունքորեն նրանք դրան նորմալ են նայում»,– ասել է Գալստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ