News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջան-Ռուսաստան սահմանին տեղի է ունեցել Սամուր գետի վրա կամուրջի հիմնարկեքի արարողությունը: ԱՊԱ-Էկոնոմիկսը փախանցում է, որ այս մասին հայտնել է Դաղստանում «Կասպից» ընկերության ճանապարհների վարչության մասնաճյուղի տնօրեն Մահոմեդռասուլ Օմարովը:

Կամրջի շինարարությունը կֆինանսավորեն Ռուսաստանը եւ Ադրբեջանը 50/50 հաշվարկով: Կամրջի կառուցման արժեքը կազմում է 1,2 մլրդ ռուբլի (35,640 մլն մանաթ):

Ադրբեջանական կողմից արարողությանը մասնակցել է տրանսպորտի, կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարար Ռամին Գուլուզադեի գլխավորած պատվիրակությունը, ռուսական կողմից՝ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությունը:

Հիմնարկերքի արարողությունը  տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում «Սամուր» մաքսային անցակետում եւ Դաղստանի տարածքում «Յարագ-Գազմալար» մաքսային անցակետում:

Ադրբեջանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ նոր կամրջի շինարարության համաձայնագիրը կնքվել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին: Կամրջի երկարությունը կկազմի  325,3 մետր, լայնությունը՝ 17,3 մետր: Այն երեք ուղեմասով է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ