ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սենթ Պիթերսբերգ քաղաքում թեթեւշարժիչային օդանավը ավտոմեքենաների մեջ է մխրճվել վթարային վայրէջք կատարելիս, տուժել է 5 մարդ, հայտնել են քաղաքի ոստիկանությունից:
«Ոչ մեծ օդանավը վայրէջք է կատարել 18-րդ ավենյուի վրա եւ մխրճվել ամենագնացի մեջ: Հինգ տաժածներին օգնություն է ցուցաբերվել»,- նշված է ոստիկանության Twitter-ի էջում: Հաջորդ հաղորդագրությամբ հստակեցվում է, որ արտակարգ վայրէջքի հետեւանքով վնասվել են եւս 2 ավտոմեքենա:
Նշվում է, որ 3 մարդ հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: