News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ իրավապահ մարմինները մոսկվացու են ձերբակալել հայ տղամարդու սպանելու կասկածանքով, որը կատարվել է հոկտեմբերի 16-ին Մոսկվայի Նովոսլոբոդյան փողոցում: Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքի քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Իվանովան, փոխանցում է Lenta-ն: 

«Նշված հանցագործության կատարման համար կասկածյալը հայտնաբերվել եւ ձերբակալվել է: Նա մայրաքաղաքի բնակիչ է՝ ծնված 1977 թվականին: Հարցաքննության ժամանակ կասկածյալը մեղքն ամբողջ ծավալով ընդունել է եւ պարզաբանել, որ նշված հանցագործությունը կատարել է ճանապարհային վեճի պատճառով»,- ասել է Իվանովան:

«Նախնական տեղեկություններով՝ սպանությունից կարճ ժամանակ առաջ կասկածյալը, որը «Ժիգուլի» է վարել, իսկ տուժողը՝ ծագումով Հայաստանից 44-ամյա տղամարդը՝ Infinity, Անտառային փողոցի շրջանում կտրել է տուժողի ճանապարհը, որից հետո նրանց ճանապարհային վեճը տեւել է մինչեւ Նովոսլոբոդյան փողոց, որտեղ Մոսկվայի ժամանակով մոտ 08:30-ին հանցագործությունը կատարվել է: Սպանվածի վրա առնվազն 4 անգամ են կրակել»,- «Լենտա»-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սպանության ձեռագիրը պատվիրված սպանության է նման, սակայն այս վարկածը հերքվել է:

Իվանովան նշել է, որ ներկայումս որոշվում է ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոցի ընտրության եւ նրան մեղադրանք առաջադրելու հարցը: Ավելի վաղ հանցագործության փաստով քրեական գործ էր հարուցվել ՌԴ ՔՕ 105 հոդվածի 1-ին մասով («Սպանություն») եւ 222 հոդվածի 1-ին մասով («Զենքի անօրինական շրջանառություն»):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Ամենաշատ