News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուգանդան Փհենյանի դեմ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների իրականացման շրջանակներում վտարել է հյուսիսկորեացի ռազմական փորձագետներին եւ հյուսիսկորեական կազմակերպություններին, հայտնում է AP–ը։

Ուգանդայի ԱԳ փոխնախարար Օկելլո Օրիեմայի խոսքով՝ հյուսիսկորեական ընկերությունների տնօրենները այլեւս չեն աշխատում Ուգանդայում։ Նա նշել է, որ հյուսիսկորեացիները, որոնք դեռեւս երկրում են մնում, դիվանագետներ են կամ մասնավոր անձինք։ Նա ընդգծել է, որ Ուգանդան մտադիր է Կորեայի լեռնահանքային առեւտրային ընկերության ներկայացուցիչներից պահանջել լքել երկիրը։ Այս ընկերությունը Հյուսիսային Կորեայում զենքի հիմնական մատակարարներն են եւ ՄԱԿ–ի ու ԱՄՆ–ի պատժամիջոցների տակ է գտնվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ