News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 06
USD
405.7
EUR
402.62
RUB
6.8
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտում այսօր՝ հոկտեմբերի 20-ին, տեղի է ունեցել սգո երթ` ի հիշատակ հայազգի մեծ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի:

Artsakhpress.am-ի փոխանցմամբ՝  Լեւոն Հայրապետյանի հովանավորությամբ կառուցած Սիրո պուրակից երթի մասնակիցները պաստառներով ու բարերարի նկարներով շարժվել են մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ էլ նրա հիշատակին կազմակերպվել է մոմավառություն:

Լեւոն Հայրապետյանը մահացել է հոկտեմբերի 18-ին 68 տարեկանում: Մոսկվայի հայկական եկեղեցում այսօր տեղի է ունեցել նրա հոգեհանգստի արարողությունը, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 21-ին:

Գործարարը մեծ ավանդ է ունեցել Արցախի զարգացման եւ բարեկարգման գործում։ Նրա միջոցներով ծրագրեր են իրականացվել Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, վերանորոգվել է Գանձասարի վանական համալիրը։

Կյանքի վերջին տարիները Հայրապետյանը դատական հետապնդումների մեջ անցկացրեց։ Գործարարը  դատապարտվել է չորս տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝  նախկին սենատոր Իգոր Իզմեստյեվի մորից 700 հազար դոլար կորզելու համար։

Լեւոն Հայրապետյանը 2016 թվականին տեղափոխվել էր Մորդովիայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը: Նրա փաստաբանը բազմիցս դիմել է Հայաստանին նրա արտահանձնման հարցով։

Տպել
Ամենաշատ