News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական պարտքը 2016 թ. գերազանցել է 50 տոկոսը, սակայն ըստ կանխատեսվող ցուցանիշների` նախատեսվում է 2022թ. մակարդակն իջեցնել` մոտեցնելով 40 տոկոսի: Այս մասին Հանքավանում տնտեսական ոլորտի լրագրողների համար մեկնարկած սեմինարի ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։

Սեմինարին մասնակցել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Փոխնախարարի խոսքով, Հայաստանում պարտքը կայունացնող ներկա կանոններն են` կառավարության պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60 տոկոսը: Հիսուն տոկոսը գերազանցելու դեպքում հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների ﬕջին ցուցանիշի 3 տոկոսը:

Այս կանոնների պահանջների չհամապատասխանող` կառավարության պարտք առաջացնող գործարքն առ ոչինչ է: Այս կանոնները, ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի` կոշտ են եւ հարկաբյուջետային քաղաքականությանը չեն տալիս բավարար ճկունություն եւ ավելի ﬔծ դեր տնտեսության կայունացման հարցում: Բացի այդ չեն նախատեսում բացառություններ, օրինակ` ճգնաժամ, աղետ, պատերազմ:

Այս առնչությամբ նշվել է, որ ցնցուﬓերի դեպքում չի բացառվում, որ ՀՀ-ն կգնա օրենսդրական փոփոխության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ