News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսպանիայի իշխանությունները Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնին կալանավորելու մտադրություն չունեն: Հոկտեմբերի 22-ին այս մասին հայտնել է BBC-ն:

«Մենք ոչ մեկին կալանավորել չենք պատրաստվում եւ, իմիջիայլոց, չենք պատրաստվում չեղյալ համարել ինքնավարության ինքնակառավարումը: Իրականում Կատալոնիայի իշխանություններն են արհամարհում կատալոնական ինքնավարության կառավարման նորմերն ու կանոնները»,- հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարար Ալֆոնսո Դաստիս Կեսեդոն:

«Այն, ինչ ստիպված ենք անել, անել ակամա, դա օրինական կարգի գործողության վերականգնումն է, Սահմանադրության վերականգնումը, ինչպես նաեւ կատալոնական օրենքների»,- հավելել է նա:

Կեսեդոյի խոսքով՝ Կատալոնիայում Մադրիդի բոլոր գործողություններն իրականացվում են Իսպանաիայի «Սահամանդրությանը լիովին համապատասխան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ