Anonymous խմբավորման ցանցահենները հայտարարել են «Ազատ Կատալոնիա» գործողության առկայության մասին եւ հարձակվել են Իսպանիայի կառավարության մի քանի կայքերի վրա: Այս մասին հայտնում է La Vanguardia պարբերականը:
Նշվում է, որ կիբերհարձակման առաջին զոհն է դարձել թագավորության Սահմանադրական դատարանի կայքը, որը, փաստորեն, մի ամբողջ օր անհասանելի էր: Այնուհետեւ հարձակումներ են կատարվել էկոնոմիկայի, զարգացման եւ արդարադատության նախարարությունների կայքերի վրա:
Կիբերհարձակման է ենթարկվել նաեւ Իսպանիայի Ժողովրդական կոսակցության պորտալը: Նշվում է, որ կայքերը կրկին սկսել են գործել հոկտեմբերի 22-ին ժամը 11:00-ից:
Ըստ որում՝ խմբավորումը դեռեւս սեպտեմբերի 24-ին տեսանյութ էր հրապարակել, որտեղ պարզաբանել էր, թե ինչու է Կատալոնիային աջակցում: