News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ղազախստանի ԱԳ նախարարությունը հնարավոր է համարել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով Աստանայում 7-րդ միջազգային հանդիպմանը նոր մասնակիցների հայտնվելու հավանականությունը: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդրահմանովը:

«Ո՛չ, չեմ բացառում, ամեն ինչ կախված է այն բանից, թե երաշխավոր երկրները որքանով կկարողանան ամբողջ աշխատանքը հիմա համակարգել»,- ասել է նա՝ ի պատասխան բանակցությունների նոր մասնակիցների հավանականության մասին հարցին:

Նախարարի խոսքով՝ խորհրդակցությունների մասնակիցների կազմը հայտնի կդառնա «այս շաբաթվա ընթացքում»:

Հիշեցնենք, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով 6-րդ միջազգային հանդիպումը Աստանայում տեղի է ունեցել սեպտեմբերի 14-15-ին: Ղազախստանի մայրաքաղաքում 7-րդ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 30-31-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ